Եվրոպական միության համաֆինանսավորմամբ և Ինֆորմացիայի Ազատության
Կենտրոն/Freedom of Information Center -ի աջակցությամբ
իրականացվող «Իրազեկ առողջապահություն» ծրագրի ներկայացուցիչներից բժիշկ֊ալերգոլոգ
Մարիամ Մովսիսյանը Վարշավայում անցկացվող HAEi կենտրոնական և արևելյան եվրոպական վորքշոփին
ներկայացրեց Հայաստանում ժառանգական անգիոայտուցով հիվանդների հետ կապված
խնդիրները։
HAEi կենտրոնական և արևելյան եվրոպական վորքշոփի հրավերը ստացվել է «Ժառանգական անգիոայտուց» նախաձեռնության շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում ձեռք բերված համագործակցության արդյունքում։
Վորքշոփի ընթացքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար, որոնք կօգնեն Հայաստանում ժառանգական անգիոայտուց հիվանդների վարումն առավել արդյունավետ իրականացնելու։