Ի՞նչն է առաջացնում ժառանգական անգիոայտուցի (HAE) նոպաներ:
HAE-ի նոպա հարուցող գործոններն են.
Անհանգստություն
Սթրես
Վնասվածքներ
Տարբեր տեսակի վիրահատական միջամտություններ
Վարակներ, ինչպես օրինակ՝ գրիպը։
Հորմոններ
Կան տեղեկություններ, որ կանանց մոտ դաշտանը և հղիությունը մեծ ազդեցություն ունեն հիվանդության
գործունեության վրա: Իգական սեռի որոշ հիվանդներ հայտնում են դաշտանի շրջանում, հղիության ընթացքում կամ
կրծքով կերակրման ժամանակ նոպաների քանակի աճի մասին:
Էստրոգեն պարունակող դեղամիջոցների օգտագործումը, ինչպիսիք են հակաբեղմնավորիչները և
հորմոնների փոխարինող թերապիան, նույնպես կապված է HAE- ի նոպաների հաճախականության և սրության հետ:
Հիվանդները պետք է խորհրդակցեն իրենց HAE-ն բուժող բժշկի հետ` այլընտրանքային, ոչ էստրոգեն դեղերի,
հակաբեղմնավորիչների վերաբերյալ:
ACE ինհիբիտորներ
ACE ինհիբիտորները, որոնք հաճախ օգտագործվում են արյան բարձր ճնշման դեպքում, բարձրացնում են
HAE-ի նոպաների հաճախականությունը և ծանրությունը:
Ստոմատոլոգիական պրոցեդուրաներ
Ստոմատոլոգիական պրոցեդուրաների հետևանքով բերանի խոռոչի վնասված լորձաթաղանթը կարող է
մեծացնել շնչուղիների այտուցի զարգացման հավանականությունը։ Նախքան ստոմատոլոգիական պրոցեդուրաներ
իրականացնելը, հիվանդը պետք է խորհրդակցի իրեն բուժող բժշկի հետ։
Ո՞ր տարիքից են սկսվում ժառանգական անգիոայտուցի նոպաները:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ HAE-ով հիվանդների 50% -ը իրենց առաջին ախտանիշների
մասին հայտնում է յոթ տարեկանում, իսկ ավելի քան 66%-ը հայտնում է, որ դրանք սիմպտոմատիկ են դարձել 13
տարեկանում: Սակայն կան դեպքեր, երբ առաջին գանգատները գրանցվել են մինչև յոթ տարեկան դառնալը: HAE-ի
նոպաների հաճախականությունը և ծանրությունը կարող են աճել սեռական հասունացման շրջանում և դրանից հետո։