Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է ԺԱԱ-ն։
Ժառանգական անգիոայտուցը (ԺԱԱ) հազվադեպ հանդիպող գենետիկ խանգարում է, որին բնորոշ են մաշկի տարբեր մասերի և ներքին լորձաթաղանթների ինքնաբուխ այտուցներ (գրոհներ)։
Մասնավորապես վերին շնչուղիների և աղիների այտուցներ։ Լեզվի, ըմպանի և կոկորդի այտուցները կարող են ճակատագրական լինել։

Ինչքա՞ն հաճախ է այն հանդիպում։
Հստակ տվյալներ դժվար է նշել, սակայն միջինացված ցուցանիշն է 1 անձ 10000-ից մինչեւ 50000 բնակչությունից։
Ե՞րբ են առաջին ախտանիշները նկատվում։
Շատ պացիենտների մոտ առաջին ախտանիշները դրսևորվում են մանկության կամ դեռահասության տարիքում, որը շարունակվում է նրանց կյանքի ընթացքում։

Ինչպե՞ս են դրսևորվում ախտանիշները։
Սովորաբար ԺԱԱ-ի այտուցները առաջանում են հանկարծակի և ներառում մաշկը և/կամ լորձաթաղանթները։ Առաջնայնորեն ներգրավվում են կոպերը, դեմքը, պարանոցը ինչպես նաև շեքի շրջանը։ Այս այտուցները քորով չեն ուղեկցվում, լինում են լարված և ցավոտ։ Դիմային այտուցները կարող են աղվաղել դեմքը։ Այտուցները կարող են առաջանալ նաև աղիների
պատերում՝ առաջացնելով ուժեղ փորացավ, լուծ, փսխում։ Ծանր դեպքերը կարող են բերել աղիների կաթվածի և խցանման։ Ամենածանր հետևանքը կոկորդի և վերին շնչուղիների այտուցն է, որը կարող է հանգեցնել ասֆիքսիայի (շնչառության կանգի)։

Ինչքա՞ն հաճախ են լինում գրոհները։
Գրոհների ծանրությունն ու հաճախականությունը շատ են տատանվում։ Պացիենտների 22% մոտ այն ավելի հաճախ է, քան ամիսը մեկ անգամ։ 44 % նշում է տարեկան 6-ից 11 գրոհ։

Ինչքա՞ն երկար է տևում գրոհը։
Սովորաբար այտուցը մնում է 12-36 ժամ, ապա 2-5 օրվա ընթացքում, աստիճանաբար անցնում։Սակայն որոշ պացիենտներ կարող են գանգատվել շաբաթից ավել տևող այտուցներից։