Այտուցվածության և ցավերի նոպաներ
HAE-ով հիվանդները ունենում են ձեռքերի, ոտքերի, ստամոքս-աղիքային տրակտի, սեռական օրգանների և
կոկորդի այտուցվածության կրկնվող դրվագներ, որոնք կարող են տևել երկուսից մինչև հինգ օր։
Մաշկ
Ոտքերի և ձեռքերի այտուցվածությունը կարող է ծայրաստիճան ցավոտ լինել
և առօրյա գործերով զբաղվելիս հաճախ կարող է խանգարել:
Որովայն
Որովայնի նոպաները ուղեկցվում են որովայնի սուր ցավերով, սրտխառնոցով,
փսխումով և աղիքային պատի այտուցվածության պատճառով առաջացած փորլուծությամբ։ Այս ախտանշանները
HAE- ի տարբերակիչ հատկություններն են, քանի որ կրկնվող որովայնի ցավը հազվադեպ է նկատվում
անգիոիայտուցի այլ տեսակների ժամանակ:
Կոկորդ / Շնչուղի
Կոկորդի այտուց․ / Կոկորդի այտուցվածության դրվագները HAE-ի ամենավտանգավոր ախտանիշներն են, քանի որ
նրանք կարող են փակել շնչուղիները և ասֆիքսիայի արդյունքում մահվան պատճառ դառնալ։ Պետք է նշել, որ
HAE-ով հիվանդների 50% ունենում են կոկորդի կրկնվող նոպաներ իրենց ամբողջ կյանքի ընթացքում։
Կարևոր է իմանալ, որ կոկորդի այտուցը միշտ պահանջում է անհապաղ
բժշկական օգնություն՝ ախտանիշների առաջին նշանների դեպքում: