2 տար առաջ առաջին անգամ ժառանգական անգիոայտուցով հիվանդ Փառանձեմը դիմեց մեզ և պատմեց իր ընտանիքի պատմությունը : Պարզվեց, որ ընտանիքի անդամներից մի քանիսը ևս տառապում են ժառանգական անգիոայտուց հիվանդությամբ, սակայն ապրում են արտերկրում և համապատասխան դեղորայքի շնորհիվ կարգավորում են հիվանդության ընթացքը Մենք հասկացանք, որ կարևոր պարտականություն ունենք որպես հայ բժիշկներ ելք գտնել Հայաստանում բնակվող նման հիվանդների համար։ Երբ դու բժիշկ ես և հիվանդի օգնության միակ հույսն ես, իսկ քո 《ձեռքերը կապված են》, քանի որ երկրում չկա ոչ ախտորոշիչ հնարավորություններ, ոչ դեղորայք, սկսում ես նոր լուծումներ փնտրել…
Կարդալ ավելինԺառանգական անգիոայտուցը (ԺԱԱ) հազվադեպ հանդիպող գենետիկ խանգարում է, որին բնորոշ
են մաշկի տարբեր մասերի և ներքին լորձաթաղանթների ինքնաբուխ այտուցներ (գրոհներ)։
Մասնավորապես վերին շնչուղիների և աղիների այտուցներ։ Լեզվի, ըմպանի և կոկորդի
այտուցները կարող են ճակատագրական լինել։
Հստակ տվյալներ դժվար է նշել, սակայն միջինացված ցուցանիշն է 1 անձ 10000-ից մինչեւ
50000 բնակչությունից։
Շատ պացիենտների մոտ առաջին ախտանիշները դրսևորվում են մանկության կամ դեռահասության
տարիքում, որը շարունակվում է նրանց կյանքի ընթացքում։
Սովորաբար ԺԱԱ-ի այտուցները առաջանում են հանկարծակի և ներառում մաշկը և/կամ
լորձաթաղանթները։ Առաջնայնորեն ներգրավվում են կոպերը, դեմքը, պարանոցը ինչպես նաև շեքի
շրջանը։ Այս այտուցները քորով չեն ուղեկցվում, լինում են լարված և ցավոտ։ Դիմային
այտուցները կարող են աղվաղել դեմքը։ Այտուցները կարող են առաջանալ նաև աղիների
պատերում՝ առաջացնելով ուժեղ փորացավ, լուծ, փսխում։ Ծանր դեպքերը կարող են բերել
աղիների կաթվածի և խցանման։ Ամենածանր հետևանքը կոկորդի և վերին շնչուղիների այտուցն է,
որը կարող է հանգեցնել ասֆիքսիայի (շնչառության կանգի)։
Գրոհների ծանրությունն ու հաճախականությունը շատ են տատանվում։ Պացիենտների 22% մոտ
այն ավելի հաճախ է, քան ամիսը մեկ անգամ։ 44 % նշում է տարեկան 6-ից 11 գրոհ։
Սովորաբար այտուցը մնում է 12-36 ժամ, ապա 2-5 օրվա ընթացքում, աստիճանաբար անցնում։
Սակայն որոշ պացիենտներ կարող են գանգատվել շաբաթից ավել տևող այտուցներից։
Կայքը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Իրազեկ առողջապահություն» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ՀՕՖ բժշկական շրջանավարտների ասոցիացիա»(ՀՕՖԲՇԱ) ՀԿ-ն և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության և/կամ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեսակետները: